Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:30 10-07-2024

Վաստակաշատ մանկավարժը պնդում է, որ «Կոկորդիլոս Գարիկի» հովանավորյալը հեռացրել է իրեն

Oragir.News-ի ընթերցողներից Կարինե Գասպարյանն ահազանգում է, որ նրան 2020 թվականին անաշխատունակության մեջ գտնվելու շրջանում ազատել են 144 դպրոցի փոխտնօրենի պաշտոնից, կիրառելով 2 կարգապահական տույժ։

Նկատենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ գործատուն իրավունք չունի լուծել պայմանագիրը աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում։ Սակայն տարիներ շարունակ ձգձգվում է այս հարցի դատավարությունը։

«4 ու կես տարի է մեր ՀՀ արդարադատությունը չի կարողանում այս հարցի ճիշտ լուծումը տալ։ Այստեղ խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի առաջին կետը, 222 հոդվածի երկրորդ կետը, 226-րդ հոդվածի առաջին կետը և 227 հոդվածը։ Արդյո՞ք սա իրավաչափ է»,- ասաց նա։

Կարինե Գասպարյանը մեզ ներկայացրեց նաև անաշխատունակության թերթիկը, պատմեց դատական քաշքշուկների մասին, մտավախություն հայտնեց, որ պատախանողը կարող է կեղծ վկաների ներգրավել։

«Ով կփորձի սուտ վկայություն տալ, դատական կարգով պատասխանատվության կենթարկվի»,- ասաց նա և հավելեց,- «Նախկիններից բեթար եք, նախկիններին ե՞ք ասում, նախկինների ժամանակ եռամսյա ժամկետում աշխատանքային վեճերը վերանում էին, սա արդեն 4 ու կես տարի է»։

Oragir.News-ի հետ զրույցում տիկին Կարինեն պատմեց, որ երկար տարիներ աշխատել է 144 դպրոցի տնօրեն։ Իսկ թոշակի անցնելուց հետո, զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը, շարունակել դասավանդել մաթեմատիկա։ Եվ երբ հայտարարվել է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, նա ևս կոլեկտիվի հետ օգնել է Արմինե Պողոսյանին աշխատանքի անցնել տնօրենի պաշտոնում։ Սակայն պաշտոնը զբաղեցնելուց հետո նորանշանակ տնօրենը պարբերաբար կարգապահական տուժերի է ենթարկել նախկին տնօրենին, ի վերջո՝ ազատել աշխատանքից։

Այստեղ տեղին է հիշատակել հայկական ասացվածքը՝ օձը տաքացնողին է կծում։

Կարինե Գասպարյանը հայտնեց նաև, որ նա դպրոցը Արմինե Պողոսյանին հանձնել է 297 աշակերտով, սակայն այժմ այդ թիվը նվազում է, և դասարաններ են փակվում։ Նա տեղեկացրեց նաև, որ նորանշանակ տնօրենին հովանավորում է Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը, ով ժողովրդին հայտնի է «Կոկորդիլոս Գարիկ» մականվամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի