Ներքին 2 տարի առաջ - 16:30 12-07-2024

Տարոն Մարգարյանի ժամանակվա կրթությունից գոհ մանկավարժը դժգոհում է ՔՊ-ականների նորարարություններից

Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, որակավորման կարգի, տարակարգի նոր չափանիշների դեմ դժգոհում են ավագ սերնդի մանկավարժները, որոնց աշխարհահայացքը ձևավորվել է խորհրդային բենազավթման շրջանում։

«Դժգոհ ենք, որ ուսուցիչներից տարակարգի պարտադիր քննություններ են պահանջում՝ առանց հարցաշարերը տալու։ Սա արդեն կոռուպցիայի մի մեծ ձև է, որ ում ուզեն՝ նշանակեն, ում չէ՝ չէ, որ խորհրդային տարիների մանկավարժության ասերին կարողանան դուրս մղել կրթությունից և բերել ՔՊ-ական ԼԳԲՏ-ներին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մանկավարժ, դպրոցի նախկին տնօրեն Կարինե Գասպարյանը։

Նրա խոսքով՝ եթե այսօր մեր կրթության մակարդակը որոշ չափով պահպանվել է, ապա դա մեր խորհրդային տարիներին ուսում ստացած մանկավարժների շնորհիվ է։

«Սա շատ մեծ չարիք է մեր հասարակության համար։ Մեր երեխաները կփչանան դրանց ձեռքը։ Եթե այս ԼԳԲՏ-ները ներխուժեցին կրթական ոլորտ, մենք ունենալու ենք մի անպիտան սերունդ։ Եթե ուզում են պետությունը քանդեն, առաջին հերթին պետք է դպրոցնները քանդեն։

Ժաննա Անդրեասյա՛ն, այսպես մեծ-մեծ խոսում ես, իբրև՝ 300, 400 հազար դրամ աշխատավարձ են ստանում ուսուցիչները։ Այդպիսի աշխատավարձ ստացող ուսուցիչ չկա, ամենաշատը 170 հազար մաքուր աշխատավարձ է ստանում տարակարգ անցած ուսուցիչը։ Ժաննա Անդրեասյանը հայտնի սորոսական է։ Դպրոցները և կրթությունը իդեալական էին միայն Տարոն Մարգարյանի ժամանակ»,- եզրափակեց Կարինե Գասպարյանը։

Նշենք, որ ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ