Ներքին 2 տարի առաջ - 15:42 12-09-2024

Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվել են Արթիկ խոշորացված համայնքի Հայկասարի հիմնական դպրոցի տնօրեն Նվեր Խաչատրյանն ու փոխտնօրենը Անժելա Մանուկյանը։

Oragir.News-ը զրուցել է Հայկասարի գյուղապետի հետ։

«Երեկ վաղ առավոտյան են ձերբակալել Նվերին։ Շատ պարկեշտ, բարեխիղճ տղա է։ Ֆեյսբուքից կարդացի, որ կաշառքի մեջ են մեղադրում։ Ես չեմ հավատում, որովհետև Նվերը էդ տեսակ մարդ չէ։

Անժելան Արթիկից է, էդքան լավ չեմ ճանաչում, իսկ Նվերը մեր գյուղից է»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Արթիկ խոշորացված համայնքի Հայկասարի գյուղապետ Հրաչ Բարսեղյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Պաշտոնյան մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը