Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:55 04-03-2024

Ով է տեսել մարդ իր երկրի մեջ բոմժի կարգավիճակով ապրի. արցախցիները հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց

Շիրակի մարզում ապաստանած արցախցիներն այսօր հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց։Արցախցիներին վրդովեցրել է կառավարության կողմից մշակվող բնակարանային ապահովման աջակցության ծրագրի սկզբունքները։

Ըստ որի`նախատեսվում է իրականացնել փուլային՝ յուրաքանչյուր չափահաս անձի համար նախատեսելով շուրջ 3 մլն դրամ։Կառուցվող կամ ձեռք բերվող տանը կամ բնակարանում 10 տարի ապրելու և ֆինանսական որոշակի պարտավորություններ կատարելու դեպքում, այն կանցնի տվյալ ընտանիքի սեփականությանը։

Արցախցիները դժգոհ են կառավարության կողմից մշակվող այս ծրագրից`նշելով, որ իրենք ի վիճակի չեն անգամ վարձակալած բնակարանի վարձը վճարել։

Արցախցիներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասում է.
«Ով է տեսել մարդ իր երկրի մեջ բոմժի կարգավիճակով ապրի...3 մլն-ով սկի գառաժ չես առնի, ոնց են մտածում։ Աջակցություններն էլ ժամանակին չեն տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի