Ներքին 2 տարի առաջ - 11:35 12-09-2024

Հաստագլո՛ւխ, ո՞ր օրենքով ես իմ երեխուն տարել Ղարաբաղ․ սևազգեստ մայրերը՝ փոխնախարարին

Տարբեր տարիներին բանակում սպանված ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հերթական բողոքի ակցիան են իրականացնում Կառավարության շենքի մոտ, սակայն որևէ պաշտոնյա նրանց չի մոտենում։

2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հադրութի 38401 զորամասում սպանված ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ 5 տարի առաջ Կառավարությունում հանդիպել են Նիկոլ Փաշինյնաի և այլ պաշտոնյաների հետ, որից հետո հանձնաժողով է ստեղծվել, խոստացել են, որ սպանությունը կբացահայտվի, բայց մինչ օրս որևէ քայլ չի արվում այդ ուղղությամբ։

«Հանձնաժողովի նախագահը Աննա Վարդապետյանն է, որն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր։ Ինքը ուսումնասիրեց ու ասեց՝ մամաներ, միանշանակ այս 5 գործը սպանություն է, դա նախքան Գլխավոր դատախազ դառնալն էր։ Հիմա, երբ դատախազ է դարձել, 3 հատ դիմում ունենք գրած, բայց մատը մատին չի տալիս․․․»,- ասաց սպանված զինվորի մայրը։

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարվեց, երբ ժամանեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ի՞նչ եղավ իմ երեխու գործը, ո՞ր օրենքով ես իմ երեխուն տարել Ղարաբաղ, ա՛յ հաստագլուխ․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»