Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 07-11-2024

Դատախազը աստղային երգչուհի է, Քյարամյանը՝ Ռեմբո․ իշխանությունը սևազգեստ ծնողների հետ չի հանդիպում

Այսօր՝ նոյեմբերի 7-ին կառավարության հերթական նիստի ժամանակ, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները՝ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում։

Oragir.News-ի հետ զրույցում մահացած զինծառայողների ծնողները նշեցին, որ իրենց գործով ոչինչ չի արվում։
«Էս պետությունում միայն աթոռներն են զավթում, ափսոս լինի իմ ոտքերը, որ ես 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանի համար Հոկտեմբերյանից ոտքով գալիս հասնում էի էստեղ՝ մեծ հույսեր փայփայելով, որ հեսա մի բան փոխվելու է։ Ի՞նչը փոխվեց, նրանցից բեթարն ա։ Ասում ա՝ Աստված էն բեթարից ազատի, հիմա սրանք են էդ բեթարները»,- ասաց սևազգեստ մայրերից մեկը։

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողներից մեկի հայրն էլ նշեց, որ ծնողները հանդիպել են գլխավոր զինվորական դատախազի հետ, նույն բաներն է ասում, ինչ նախկինները՝ խաբելով բոլորին։

«Նախևառաջ Վարդապետյանը դատախազ չի, աստղային երգչուհի է դարձել ՄԻՊ-ի հետ, փոքրիկ նավակ էր երգում, նավակը ձեր համար դառնար ու սուզվեք։ Քննչական կոմիտեի նախագահն էլ ելույթ է ունենում, հարց են տալիս, Քյարամյանն ասում ա՝ 100 տոկոսով գործերը բացահայտված ա։ 2 տարի դիմում ենք գրել, բայց Քյարամյանը չի ընդունում։ Ասում ա՝ 100 տոկոսով բացահայտված ա, 100 տոկոսով դու գետինը մտնես, ԱԺ-ում դարձել ես Ռեմբո , եթե Ռեմբո էիր 44-օրյա պատերազմին գնայիր մասնակցեիր»,- ասաց նա։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի