Տեսանյութ 4 տարի առաջ - 15:47 28-04-2022

Փաշինյանի թիմը կանանց է վճարել՝ սևազգեստ մայրերի շորեր հագնելու համար, նրանք սադրիչներ են․ Նաիրա Զոհրաբյան  

«Շատ լավ է, որ այս շարժումը չի առաջնորդում որևէ քաղաքական ուժ, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ է ուզում, որ որևէ քաղաքական ուժ առաջնորդի, որպեսզի ինքը այդ քաղաքական ուժի լիդերին սարքի հրեշ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը հիմա վիրավոր գազանի նման հայտնվել է վանդակում։

«Ինքը փորձելու է անել իրեն բնորոշ միակ ու ամենավտանգավոր քայլը՝ երկիրը տանել քաղաքացիական բախումների։ Նա արյուն է ուզում, նա երկիրը տանելու է բախումների, ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել սադրանքների։ Նրանք ուղարկելու են ագրեսիվ խմբեր, ինչպես այն օրը, երբ իր աղանդի վկաներից մեկը ֆեյսբուքում գրել էր, թե կազմավորում ենք խմբեր, սրանց բոլորին սատկացնելու ենք։ Այո՛, անելու են, իրենք որոշ կանանց վճարել են, որոնց հագցնելու են սևազգեստ մայրերի շորեր։ Չե՞ք ամաչում, դա սրբապղծություն է որդի կորցրած մոր առաջ։ Դուք, չլինելով որդելորույս մայր, համաձայնել եք Նիկոլի գրպանում հայտնված անբարոյականի վաստակ օլիգարխիների փողերով հագնել սևազգեստ մոր շորեր, ու հիմա չի բացառվում, որ հենց մեր զրույցի ընթացքում էդպիսի մեկին բաց թողնեն՝ մի, ասենք, Ծերեթելիի «կլիենտի» բաց թողնեն, ու նա սկսի բղավել ՝ գնացե՛ք, մենք ձեզ չենք ուզում և այլն։ Իմացե՛ք՝ այդ ամենը լինելու է կազմակերպված»։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հիմա շատ լուրջ նախապատրաստական աշխատանքների մեջ է։ «Իրենք գիտեն, որ ընդդիմության հիմնական ակցիաները լինելու են առաջիկա օրերին։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մասշտաբային հանրահավաք։ Մարզպետներին հանձնարարաված է տեսնել, թե ինչքան մարդ կարող են բերել, իրենց ուզածը բախում հրահրելն է, որպեսզի էստեղի ժողովուրդը բախվի Նիկոլի մարզպետների բերած ժողովրդի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur