Արտաքին 2 տարի առաջ - 15:48 06-09-2024

Newsweek ամսագիրը Մարգարիտա Սիմոնյանին անվանել է Պուտինի «մեդիա թագուհի»

Ամերիկյան Newsweek ամսագիրը Россия Сегодня մեդիա խմբի և RT ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «մեդիա թագուհի»:

«Պուտինի մեդիա թագուհի, ուժեղ է ասված: Ընկերնե՛ր բուրժուանե՛ր, բա՛վ է սնել իմ փառասիրությունը ձեր ֆասթֆուդով», - թելեգրամյան ալիքում հրապարակմանն արձագանքել է Սիմոնյանը:

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Россия Сегодня մեդիա խմբի, РИА Новости-ի, RT-ի, Sputnik-ի, Ruptly-ի դեմ։ Նոր սահմանափակումներն անդրադարձել են Սիմոնյանի և որոշ թոփ-մենեջերների վրա։

Բացի այդ, Պետդեպարտամենտը խստացրել է մեդիա խմբի և նրա դուստր ձեռնարկությունների աշխատանքային պայմանները՝ սահմանելով նրանց կարգավիճակը որպես «օտարերկրյա առաքելություններ»։ Օրենքով նրանցից կպահանջվի զեկուցել ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի և ունեցվածքի մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը