Ներքին 2 տարի առաջ - 12:30 06-09-2024

Ժողովրդավարության ավարտը․ իշխանականների ունեցվածքը ներկայացնող ԿԿՀ կայքը «խափանվել է»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը վերջին շրջանում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարներ, ԱԺ պատգամավորներ և այլն, գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի մայիսին ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում նկատում ենք, որ նախորդ 6 տարիներին վերջիններս շեշտակիորեն բարելավել են իրենց նյութական վիճակը։

Երեկ կեսօրից, երբ ցանկանում էին ուսումնասիրել հերթական պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը, նկատեցինք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքի հայտարարագրերի բաժինը չի գործում, իսկ արդեն այսօր առավոտվանից կայքն առհասարակ գոյություն չունի։

Oragir.News-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված կայքի խափանումը։ Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ իրենց տեղեկություններով այս պահին կայքի վրա տեխնիկական աշխատանքներ են կատարվում, և իրենք էլ դիմել են կապալառու կազմակերպությանը՝ պարզելու համար, թե խափանումն ինչով է պայմանավորված, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։

Oragir.News-ի հարցին՝ հայտնի՞ է, թե ում պատճառով է խափանումը տեղի ունեցել, և որևէ մեկը դրա համար պատասխանատվության ենթարկվե՞լ ՝ ԿԿՀ-ից նշեցին, որ քանի դեռ խափանման պատճառը հայտնի չէ, հարցին չեն կարող պատասխանել, սակայն ներկայումս դա պարզելու համար աշխատանքներ են կատարվում։

Այսպիսով՝ Կոռուպցիայի կանխարգելման պաշտոնական կայքը զարմանալիորեն խափանվել է այն բանից հետո, երբ Oragir.News-ը ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցներ սկսել են ուսումնասիրել և հրապարակել իշխանականների հայտարարագրերը։

Թե ում մեղավորությամբ է այս «խափանումը» տեղի ունեցել, ԿԿՀ-ում դեռևս պարզում են, սակայն լավատեսորեն ակնկալում ենք, որ իրավիճակը արագ կշտկվի և հանձնաժողովի կայքը չի արժանանա օրինակ Դատալեքսի ճակատագրին, որը տևական ժամանակ է ինչ չի գործում, սակայն առ այսօր դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել։ Եթե ԿԿՀ-ի պաշտոնական կայքը չվերականգնվի, ապա հերթական անգամ կհամոզվենք, որ Հայաստանում ժողովրդավարությանն էջն անշրջելիորեն փակվել է, իսկ հակառակի մասին բոլոր հավաստիացումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում