Ներքին 2 տարի առաջ - 12:52 31-08-2024

2024-ի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում. Փաշինյան

Ուրախ եմ արձանագրել, որ 2024 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում: Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար: Այդ մասին օգոստոսի 31-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով, և 2018 թվականի՝ 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ:

Սա կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է` ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով»,- ասաց նա

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում