Ներքին 2 տարի առաջ - 19:48 28-08-2024

3 ամիս է` կառավարությունը չի կարողանում ճշտել Ալավերդու հեղեղումից տուժածների տվյալները

Ալավերդու՝ երեք ամիս առաջ հեղեղված թաղամասերում տուժած բնակիչներն սկսել են վերանորոգել իրենց բնակարանները, չնայած պետությունից վերանորոգմանն ուղղված աջակցություն դեռ չեն ստացել։

Տուժած բնակիչներից մեկը նշեց, որ անորոշ վիճակում են, չգիտեն՝ երբ կլինի պետության կողմից աջակցությունը։

«Եղանակները շուտով կցրտեն։ Քանի դեռ տաք է, լավ կլիներ՝ հասցնեինք տունը կարգի բերել ու վերադառնալ մեր տուն»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չփաստաթղթավորված ապրանքի դիմաց կառավարությունը հատուցում չի տա։

Բնակիչներից մեկի խոսքով՝ գյուղից իր խանութ բերված ցորենի համար չէր կարող փաստաթուղթ ունենալ։

«Չգիտեմ, թե ինչ է լինելու։ Չենք կարող նստել ու սպասել, թե ինչ կլինի։ Ես ինքս արդեն պարտքեր եմ հավաքել գլխիս․ աջակցությունը կլինի՝ կմարեմ»,- նշեց նա։

Նշենք, որ օգոստոսի 16-ին՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ, թե ինչու մինչև այսօր շահառուները կառավարությունից գումար չեն ստացել։ Նրան պատասխանեցին, որ հանձնաժողովն աշխատում է, ճշգրտում տվյալները։ Ենթադրելի է, որ վարչապետ Փաշինյանը կա՛մ տեղյակ չէ հանձնաժողովի աշխատանքի մասին, կա՛մ այս անգամ ևս նրան սխալ է զեկուցվել։

Ստացվում է՝ 3 ամիս հանձնաժողովը չի կարողանում ճշգրտել պետության կողմից աջակցություն ստացող շահառուների տվյալները, ինչն ավելի հեշտ աշխատանք է, քան օրինակ՝ հեծանիվ քշելը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում