Արտաքին 2 տարի առաջ - 18:33 21-08-2024

Ադրբեջանի Զինված ուժերում հերթական զորավարժություններն են

Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացնում, այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Փոխանցում է Azatutyun-ը։

«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ղեկավար անձնակազմի գործնական հմտությունները պայմանական թշնամու կողմից անակնկալ օդային հարձակումները հետ մղելու գործողությունները», - ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել նաև այս ամսվա 17-ին: Հաղորդագրության համաձայն՝ «S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմը պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել է դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել