Ներքին 2 տարի առաջ - 14:28 20-08-2024

Գեղարքունիքում, Կոտայքում և Լոռիում ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զովունի, 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ, Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Մեծ Պարնի 24 փողոց, թիվ 27 հասցեում շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի՝ (ԱԳԼՃԿ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու տարածքային բաժինների հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները պարզել են, որ անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող օբյեկտներում՝ Սևան քաղաքում գտնվող բենզալցակայանում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանում առկա են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։

Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից վերոնշյալ բենզալցակայանի, ավտոգազալիցքավորման ճնշակայանի, գազաբենզալցակայանի ու գործունեությունը դադարեցնելու որոշումներ են կայացվել։

ՔՏՀԱ տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի փոխգործակցությամբ պետական սեփականութփյան հողամասի վրա կառուցված բենզալցակայանն ապամոնտաժվել է։

Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանը Տեսչական մարմնի և Հարկադիր կատարման ապահովման ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել է։

Լոռու մարզի հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան