Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:40 20-08-2024

Աղմուկը բովանդակությունից շատ է․ ՌԴ-ում հայկական կոնյակի որակի խնդիրը նախկինում էլ է եղել․ Պիպոյան 

Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը գրել էր, որ ՌԴ-ի խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Պիպոյանը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս առնվազն էմոցիոնալ փուլում են գտնվում, ուստի, շատերի համոզմամբ, այս որոշումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով․

«Ինչու եմ ես այսպիսի ձևակերպում տալիս, որովհետև, եթե գլոբալ առումով ենք վերլուծում` ապրանքաշինություն և այլն, և այլն, հասկանում ենք, որ աղմուկը բովանդակությունից ավելի շատ է։ Իսկ ինչո՞ւ է այդպես՝ բերեմ պտուղ-բանջարեղենի օրինակը․ հիմնական ծավալ արտահանող տնտեսվարող սուբեկտները շարունակում են արտահանումը, մի քանի ընկերություն չի արտահանում, բնականաբար զբաղվածության ֆոնի վրա քաղաքական ենք դիտարկում, առնվազն բոլորս կասկածում ենք, բայց հետո, երբ բուն ծավալներին նայում ենք, հասկանում ենք, որ ծավալի իմաստով գրամաշրջանառության տեսանկյունից ավելացում ունենք, պակասում չունենք։

Գնահատական տալուց առաջ առնվազն պետք է ունենալ հայկական լիազոր մարմնի դիրքորոշումը։ Եկեք դուրս գանք փողոց, պարզապես մեր հայրենակիցների շրջանում հարցում անենք, տեսնենք՝ մեր ընկալման մեջ հայկական կոնյակի բոլոր բրենդները նույն ընկալումն ունե՞ն, թե՞ այդուհանդերձ մենք էլ գիտենք որ խմելու բան չի, առնվազն կոնյակ չի, առնում ենք՝ կոնյակի համ չի գալիս։ Հիմա կոնկրետ, որ ապրանքն է, որը չի, ինչպես է հայտնվել, ինչպես է արտահանման սերտիֆիկատ ստացել, ընդհանրապես լիազոր մարմինը տվե՞լ է, թե՞ չի տվել, պարզապես զուտ գրանցված է եղել որպես արտադրանք ու տարել են։ Մինչև այս հարցերի պատասխանը չստանանք, չենք կարողանա պատասխան տալ, բայց մի բան կարող եմ ասել․ հայկական կոնյակի հետ ռեգուլյար(ոչ լավ կոնյակների մասին է խոսքը-Բ․Պիպոյան) խնդիր եղել է նաև այն ժամանակահատվածում, երբ բոլորի մոտ էլ հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տեղիք չեն տվել, իսկ մնացածը մինչ պետական կառույցները գնահատական չհնչեցնեն, փորձարկումներ ցույց չտան, չենք կարող ասել։

Միայն կարող եմ իմ կողմից ավելացնել, երբ որ հայերն ինչ-որ երկիր են գնում՝ հանգստանալու և իրենց հետ բերած են լինում հայկական կոնյակ, ես միշտ հորդորում եմ, որ ժողովուրդ ջան ավելի լավ է ընդհանրապես հայկական կոնյակ չբերեք, քան բերեք վատ բան, որը դուք էլ շատ լավ գիտեք, որ վատ բան է, ինչ-֊որ մեկին հյուրասիրելով արժեզրկեք հայկական կոնյակի բրենդը, որովհետև, եթե գնանք խանութ՝ կտեսնենք, որ 1800 դրամանոց կոնյակ չի լինում։ Ձեզ անուններ չեմ տալիս, որ գովազդ չլինի, բայց մենք գիտենք՝ ովքեր են մեր լավ կոնյակ արտադրողները, հիմա եկեք հասկանանք՝ այս լավ կոնյակ արտադրողներն այդ ցանկո՞ւմ են, թե՞ այդ ցանկում չեն, եթե ցանկում չեն այստեղից հետևություն, որ քաղաքական դրդապաճառների մասին խոսք լինել չի կարող։

Հիմնական բրենդը, որով մենք պետք է ներկայանայինք աշխարհին, եթե դա գնում են, պարզ չէ, որ ոչ մի խնդիր չունենք։ Տեսեք՝ խոսում ենք նոր շուկաների մասին, ինչ է՝ կարծում եք զիբիլ ապրանքով նոր շուկաներ կարո՞ղ ենք մտանել»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի