Ներքին 2 տարի առաջ - 16:58 19-08-2024

Աստանայի դիվանագիտական ակումբը հայ գործարարներին բիզնես առաքելությամբ հրավիրել է Ղազախստան

Աստանայի դիվանագիտական ակումբը հայ գործարարներին բիզնես առաքելությամբ հրավիրել է Ղազախստան։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջոցառումը կանցկացվի օգոստոսի 25–28–ը և միտված կլինի Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ գործարար շփումների համար։

«Բիզնես առաքելությունը նպատակաուղղված է երկու երկրների համար առաջնահերթ ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են տրանսպորտը և լոգիստիկան, փոխադարձ առևտրի ավելացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նախագծերի իրականացումը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բիզնես առաքելության շրջանակներում կազմակերպվող հանդիպումները և բանակցությունները, ինչպես նաև պաշտոնական հանդիպումները իշխանությունների հետ, կապահովեն ամբողջական տեղեկատվություն Ղազախստանի բիզնես միջավայրի, ներդրումային հնարավորությունների և խոստումնալից շուկաների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը