Արտաքին 2 տարի առաջ - 21:27 14-08-2024

Ոստիկանները Րաֆֆու փողոցում խուզարկում են ավտոմեքենաները

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Մալաթիայից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ուղղությունում, ոստիկանության ծառայողներն այս պահին ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Ոստիկանները կանգնեցնում են ավտոմեքենաները, ստուգում սրահը, բեռնախցիկը։

Թե ինչ են փնտրում ոստիկանները, հայտնի չէ։

Նշենք, որ անցած ամիս ոստիկանները նորից ուժեղացված ծառայություն էին իրականացնում նշված հատվածում։

Ամենից շատ դիտված