Ներքին 2 տարի առաջ - 13:26 14-08-2024

Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի

Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը՝ նշելով, որ խորհրդային տարիներին սեյսմիկ վտանգը թերագնահատված է եղել․

«Եթե այսօր կան 8, 9 և 10 բալանոց գոտիներ, սովետական քարտեզներով եղել են 7 և 8 բալանոց գոտիներ, և բնակֆոնդի մեծ մասը կառուցվել է 7 և 8 բալերի համար։ Եվ երբ ասում ենք՝ կա սեյսմիկ բարձր ռիսկ, պատճառը հենց դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի մակարդակի համար, քան պետք է։ Հետևաբար, եթե 9 բալանոց երկրաշարժ լինի, 8 բալանոց գոտում գտնվող Երևանում կլինեն հետևանքներ»,- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ Երևանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունի․ «Եթե երևանյան խզվածքը աշխատի, այդ 45 տոկոսը միայն երևանյան խզվածքի մոտ չէ։ Ենթադրենք Նոր Նորքի զանգվածի շենքերն են ավելի բազմաբնակարան։ Այդ 45 տոկոսը ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին։ Գուցե այդ 45 տոկոսի 5 տոկոսն այնպես է ձևափոխվել, կամ նույնիսկ ցածր խոցելիություն ունեցող շենքը հնարավոր է, որ դարձել է բարձր խոցելիություն ունեցող շենք։ Մենք ունենք բնակֆոնդի խնդիր։ Մենք ունենալով ցածր սեյսմիկ վտանգով սարքել ենք շենքեր, շինություններ»։

Սոս Մարգարյանի խոսքով՝ Երևանում խորհրդային ժամանակներում կառուցված շենքերն ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար են, քան պետք է․ «Երևանի համար մենք ունենք 2 խզվածք, մեկը գտնվում է Երևանի հյուսիսարևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որ շատ մոտ է գտնվում։ Դրանց տարբերությունը իրենց պոտենցիալի մեջ է։ Երևանի խզվածքի պոտենցիալը շատ ավելի փոքր է, քան Գառնիի խզվածքինը»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում