Ներքին 2 տարի առաջ - 14:23 13-08-2024

2024-2026 թվականների բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։

Հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նշվում է, որ քննարկումը հնարավորություն է ձեր ձայնը լսելի դարձնելու, առաջարկություններով հանդես գալու և նախարարության զարգացման տեսլականի շրջանակում ձեր կարևոր ներդրումն ունենալու համար։

«Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին`ժամը 14:30-ին, Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում։ Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 596790 հեռախոսահամարին կամ գրել հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան