Ներքին 2 տարի առաջ - 18:40 12-08-2024

42-րդ տեղից իջել ենք 66-րդ, իսկ «Վարչապետի գավաթ»-ին ահռելի գումարներ են հատկացվում

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր՝ օգոստոսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Փարիզ 2024 Օլիմպիադայում Հայաստանի տապալման հիմքերին։

«2016թ-ի Ռիոյի խաղերում Հայաստանը թիմային սանդղակում գրավել էր 42-րդ տեղը։ Վրաստանը՝ 38, Ադրբեջանը՝ 39: Իսկ Փարիզում Հայաստանը հաստատվել է 66-րդ հորիզոնականում , արձանագրելով 24 քայլ հետ, երբ Վրաստանը 24-րդ ն է, 14 նիշի բարելավում, ազերիները 30ը՝ 9 նիշի բարելավում»,- դժգոհեց կինոռեժիսորը։

Անդրադառնալով սիրողական սպորտի ֆինանսավորմանը, նա նշեց, որ դա վատ չէ, երբ նպաստում ես սիրողական սպորտի զարգացմանը, բայց դա խնդիր է, երբ պետությունը դատարկ է, մերկ է, չի կարողանում գոնե մեկ ոսկե մեդալ ապահովել, այն պարագայում, երբ Վրաստանը 3, իսկ Ադրբեջանը 2 ոսկի է նվաճում այդ դեպքում ինչպե՞ս կարելի է սիրողական սպորտի վրա նման ահռելի գումարներ ծախսել։

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացման համար հեծանիվների ձեռքբերում» կետով նախատեսված է 183 միլիոն ՀՀ դրամ, այն դեպքում, երբ Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում կետով՝ 297 միլիոն (1/3-ի չափ)»,- հարցազրույցի ընթացքում արձանագրեց կինոռեժիսորը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում