Ներքին 2 տարի առաջ - 18:07 12-08-2024

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են ՄԱԿ զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչներին՝ ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

«Քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերի և օրենսդրական կարգավորումների մշակման շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կոմիտեն ձեռնամուխ է եղել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակմանը, որի շրջանակում կարևորել է փորձագիտական աջակցությունն ու միջազգային փորձի ուսումնասիրությունը։ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը դիտարկվել է նաև բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների կազմակերպման շրջանակում։ Կարևորվել է գործնական հմտությունների և տեսական գիտելիքների ճիշտ համադրությամբ դասընթացների ծրագրի կազմումը։

Որպես համագործակցության մեկ այլ ուղղություն՝ քննարկվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծման գործում աջակցությունը։ Առաջարկվել է պիլոտային ծրագիր սկսել մեկ համայնքում։

ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրի ղեկավար Ռուսուդան Տուշուրին ուրախությամբ փաստել է, որ ձևավորվել է կոմիտեի հետ գործակցության լայն օրակարգ։ Նա պատրաստակամություն է հայտնել կոմիտեին փոխանցելու ՄԱԶԾ կողմից էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակում և բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ կատարված հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն օրենսդրական կարգավորումները մշակելիս։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել համատեղ աշխատանքի ձևաչափն ու ժամանակացույցը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի