Ներքին 2 տարի առաջ - 12:20 12-08-2024

Երևանում «ստայանշիկը» գումար է պահանջում վարորդներից, չվճարվելու դեպքում՝ զանգում ոստիկանություն 

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցում անհայտ տղամարդը վարորդներից գումար է պահանջում մայթին ավտոմեքենա կանգնեցնելու համար, իսկ չվճարվելու դեպքում զանգահարում ոստիկանություն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց քաղաքացին, որը օրեր առաջ այցելել է Իզմիրլյան ԲԿ և ավտոմեքենան կայանել է հիվանդանոցի հարակից տարածքում, որը հիվանդանոցի կայանատեղին չի եղել։

«Այցելել էի հիվանդանոց, մեքենաս կանգնեցրեցի մայթին, ինձ մի տղամարդ մոտեցավ, պահանջեց, որ տվյալ տեղում կանգնելու համար իրեն 200 դրամ վճարեմ, հարցրի՝ ինչի՞ համար, ասաց՝ այդպես է պետք, այս մայթի պատասխանատուն ես եմ ու ինձ պետք է վճարեն այստեղ մեքենա կանգնեցնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում, և ինքն էլ ոչ մի դրամ չի վճարել։
«Հրաժարվեցի վճարել, մտա հիվանդանոց, քիչ հետո ինձ զանգ եկավ ոստիկանությունից պահանջեցին մեքենաս հեռացնել տվյալ տարածքից, չհեռացնելու դեպքում ոստիկանությունը կմիջամտի։ Դուրս եկա հիվանդանոցից, վազեցի դեպի ավտոմեքենաս ու հասկացա, որ տվյալ «ստայանշիկը» իրեն գումար չվճարելու համար զանգահարում է ոստիկանություն, ասում ավտոմեքենայի պետհամարանիշներն ու տեղեկացնում, թե իբր տվյալ մեքենաները խախտումներով կայանել են ու փակել ճանապարհը»։

Քաղաքացին նշեց, որ մոտենալով ավտոմեքենային հասկացել է, որ «ստայանշիկի» միակ «զոհը» ինքը չէ, և մի քանի վարորդ, ովքեր ևս հրաժարվել էին 200 դրամ վճարել հարբած տղամարդուն, նույն բովանդակությամբ զանգեր էին ստացել ոստիկանությունից, ինչից հետո նրանց ու տղամարդու միջև վեճ էր սկսել։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի