Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:47 10-08-2024

Իրանն ու Կատարը դատապարտել են Գազայում Իսրայելի հարձակումը դպրոցի վրա

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին «ռազմական հանցագործություն և ցեղասպանության դրսևորում» է անվանել Իսրայելի բանակի հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, որի հետևանքով զոհվել է 93 պաղեստինցի: Գրում են իրանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Իսրայելը չի պահպանում միջազգային իրավունքի նորմերն ու բարոյական սկզբունքները։

«Այս դաժան ռեժիմին դիմակայելու միակ միջոցը մուսուլմանական և ազատատենչ երկրների հաստատուն և վճռական գործողություններն են՝ ուղղված Պաղեստինի ժողովրդին և օկուպացիային ու ագրեսիային նրա օրինական դիմադրությանը արդյունավետ աջակցելուն»,- հավելել է դիվանագետը:

Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և այլ միջազգային կազմակերպությունների պատասխանատվության ենթարկել Իսրայելին իր գործողությունների համար:

Կատարի իշխանությունները ևս դատապարտել են Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը Գազայի դպրոցին և կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի հատվածում տեղահանված անձանց ապաստարանների և դպրոցների վրա իսրայելցի զինվորականների հարձակումների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց