Ներքին 2 տարի առաջ - 14:42 09-08-2024

ԲՏԱՆ դրամաշնորհային ծրագրեր է ներկայացրել. տեղեկատվական հանդիպում՝ նախարարությունում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. դրամաշնորհային ծրագրերը ներկայացնելու նպատակով օգոստոսի 8-ին AI9 ստարտափ կամպուսում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում:

Միջոցառմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությաբ հնարավոր է կիսվել իրականացվող ծրագրերով, լսել առկա մտահոգությունները և առաջարկները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Գաղափարից բիզնես» ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչը և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչը, մասնավորապես՝ ծրագրերի նպատակները, «armeps» համակարգում հայտի լրացման կարգը, մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով նախատեսում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ նախատիպի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող գաղափարը կամ արտադրանքը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, մարտահրավերների հաղթահարմանը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ. սեպտեմբերի 16-ը:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի «Կարողությունների զարգացում» բաղադրիչն ուղղված է կազմակերպությունների մասնագիտական կարիքների բավարարմանը: Այս ծրագրով ֆինանսավորվելու են բացառապես կադրային պատրաստման/վերապատրաստման նախագծերը: Հայտների ներկայացման վերջնաժամկետը 2024թ. օգոստոսի 16-ն է:

Դրամաշնորհային մրցույթների ներկայացումից հետո, ոչ ֆորմալ միջավայրում մասնակիցները նախարարության աշխատակիցներին են ուղղել ծրագրերին վերաբերող հարցեր, ստացել պատասխաններ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան