Ներքին 2 տարի առաջ - 18:15 08-08-2024

Մանկական տակդիր, թաց անձեռոցիկներ, շամպուն և ցանափոշի․ Երևանի քաղաքապետարանի հերթական ճոխ ու ապօրինի գնումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է «Հարկատուների գումարներով» հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, ֆիքսում, թե դրանք հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Oragir.News-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանը 599․000 դրամ է հատկացրել՝ «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար։ Քաղաքապետարանը մասնավորապես պատվիրել է 100 փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը պետք է պարունակի մեկանգամյա օգտագործման մանկական տակդիրներ, խոնավ անձեռոցիկներ, մանկական ցանափոշի, ինչպես նաև մանկական լոգանքի գել ու շամպուն։

Այս գինն իր մեջ ներառում է ապրանքների փաթեթավորումը, ինչպես նաև առաքումը վարչական շրջան:

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապատարանն ի սկզբանե բավականին շռայլ է գտնվել և այս գնման համար առաջարկել է 1․430․000 դրամ, սակայն մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած գրեթե բոլոր ընկերություններն անհամեմատ ավելի ցածր գին են առաջարկել։ Մրցույցում հաղթող է ճանաչվել «Անի Մանուկյան Արմենի ԱՁ»-ն, որը համաձայնել է հիշյալ պարագաները մատակարարել 599․000 դրամով։

Oragir.News-ը պարզեց նաև, որ գնումների մրցույթը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ եղել է նաև ավելի ցածր գին առաջարկող ընկերություն, սակայն հաղթող է ճանաչվել «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ն։ Մասնավորապես՝ «Մ․ Ա․ Կիրակոսյաններ ՍՊԸ»-ն հիշյալ պարագաների մատակարարման համար առաջարկել է 409․000 դրամ գինը, որը 190․000 դրամով պակաս է հաղթող ընկերության առաջարկած գնից, սակայն, ժողովրդավարության բաստիոն ինքնահռչակված Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարությունը որոշել է օրենքը խախտել և հաղթող ճանաչել «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ին։

«Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ն իր գործունեությունը ծավալում է Արարատի մարզի Այնթափ համայնքում։ Վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է երեկ՝ օգոստոսի 7-ին։

Ստորև ներկայացնում ենք մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ընկերություններին և վերջիններիս ներկայացրած գնային առաջարկները․


Այսպիսով՝ Երևանի քաղաքապետարանը հարկատուների վճարած գումարներից հերթական շռայլ գնումն է կատարել, ընդ որում՝ օրենքի կոպիտ խախտումով։ Բացի այդ, խիստ մտահոգիչ է, որ ի սկզբանե քաղաքապետարանը պատրաստ է եղել հիշյալ պարագաների մատակարարման համար շուրջ 3 անգամ բարձր գին վճարել՝ 1․430․000 դրամ։

Իրականում, սա ոչ այլ ինչ է, քան Երևանի բնակչության միայն 9%-ի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունների կողմից հարկատուների վճարած գումարները վատնելու վառ օրինակ։

Դժվար է պատկերացնել, թե այս գնումն ինչ արձագանք կստանար, եթե այն կատարվեր օրինակ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք․ ենթադրում ենք, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով 2017-ին պայքարում էր Երևանի քաղաքապետ դառնալու համար, որևէ հարթակ բաց չէր թողի Տարոն Մարգարյանին քննադատելու և վերջինիս՝ հարկատուների վճարած գումարները վատնելու մեջ մեղադրելու համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից