Արտաքին 2 տարի առաջ - 23:57 07-08-2024

ԱՄՆ-ն տեղեկացված չի եղել Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ պլանների մասին․ Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է, որ Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված չի եղել Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ հարձակման մասին։

«ԱՄՆ-ն կապի մեջ է Ուկրաինայի հետ՝ հասկանալու համար այդ գործողության առումով Ուկրաինայի ԶՈՒ պլանները»,- հայտնել են Պետքարտուղարությունից։

Հիշեցնենք, որ ռուսական աղբյուրների համաձայն, Ուկրաինայի Զինված ուժերի անսպասելի խորացումը Կուրսկի շրջանի սահմանի երկայնքով անակնկալի է բերել ռուսական ռազմական ղեկավարությանը, որը չորեքշաբթի առավոտվա դրությամբ շրջանի 11 բնակավայրերում կորցրել է վերահսկողությունը։ Ուկարինական ուժերը գրավել են նաև «Գազպրոմի» կայանը, որտեղից գազ է մատակարարվում Եվրոպա։ Ուկրաինացիների հաջորդ թիրախը կարող է լինել Կուրսկի ատոմակայանը, որը ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգի 19 շրջաններին էլեկտրաէնէներգիա է մատակարարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը