Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 07-08-2024

Երբ մեքենան գլորվեց ձորը, ինձ դուրս շպրտեցի․ զորացրման օրը վթարի ենթարկված զինծառայողը մանրամասներ է հայտնում

Արդեն հայտնել էինք, որ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է եղել Սյունիքի մարզում։ Զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, հայտնվել ձորում, ինչի հետևանքով մեքենայի վարորդը և զորացրված զինծառայողներից մեկը տեղում մահացել են։ Մյուս 3 զինծառայողներին տեղափոխել էին հոսպիտալ։

Oragir.News-ը հայտնել էր, որ վիրավորներից մեկը՝ Ռաֆիկ Ոսկանյանը, Շիրակի մարզի Ազատան համայնքից է։ Ընտանիքի ավագ որդին է, իրենից փոքր եղբայր ունի։

Oragir.News-ի լրագրողն է զրուցել վիրավորում ստացած զորացրված զինծառայողի հետ։

«Առավոտ 7։30-ի կողմերը շարժվեցինք` երգ լսելով, ուրախ-զվարթ գնում էինք, իրարից հարցուփորձ էինք անում։ Բեռնատարը գնում էր մեր դիմացից, մեր մեքենայի վարորդը որոշեց վազանց կատարի բեռնատարին ոչ տեսանելի հատվածում։ Դիմացից դուրս եկավ մեկ այլ ավտոմեքենա, բայց վարորդը չի կողմնորոշվում և մեր մեքենան գլորվեց ձորը։ Ուղևորները իմ ընկերները չէին, բոլորս Մեղրիի զորամասում էինք ծառայում։
Երբ մեքենան գլորվեց ձորը, ես ինձ դուրս շպրտեցի, ոտքի վիրավորում եմ ստացել»,- մեզ հետ զրույցում պատմում է զորացրված զինծառայող Ռաֆիկ Ոսկանյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը