Արտաքին 2 տարի առաջ - 14:40 06-08-2024

Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է

Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից մեկ օր անց։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ուսանող ցուցարարների առաջնորդները խորհրդարանի ցրման համար վերջնաժամկետ էին տվել մինչև օգոստոսի 6-ին տեղի ժամանակով ժամը 15։00-ն։ Նրանք նախազգուշացրել էին, որ «խիստ ծրագիր» կսկսվի, եթե մինչև նշված վերջնաժամկետը խորհրդարանը չցրվի։

Ըստ New Age պարբերականի՝ մայրաքաղաք Դաքայում պետական պաշտոնյաները խուճապի մեջ լքում են աշխատավայրերը՝ վախենալով իրենց անվտանգության համար։