Արտաքին 2 տարի առաջ - 20:50 05-08-2024

Թուրքիան մտադիր է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ դատական ​​հայցին

Թուրքիան ծրագրում է օգոստոսի 7-ին միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին։ Այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաագայի Միջազգային դատարանը մայիսի 16-17-ին լսումներ է անցկացրել՝ կապված Հարավաֆրիկյան Հանրապետության՝ Ռաֆահում հրեական պետության գործողությունների պատճառով Իսրայելի դեմ հավելյալ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Դատարանը մայիսի 24-ին Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել իր ռազմական գործողությունը Ռաֆահում և ձեռնարկել ցեղասպանության մեղադրանքները հետաքննող առաքելությունների Գազա մուտքն ապահովելու քայլեր:

«Չորեքշաբթի մենք նախատեսում ենք փաստեր ներկայացնել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար», - ասել է Ֆիդանը Կահիրեում իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ֆիդանը Եգիպտոս է ժամանել օգոստոսի 4-ին և կարողացել է այցելել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը՝ նշելով մարդասիրական օգնության մատակարարման և հրադադարի ապահովման կարևորությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը