Արտաքին 2 տարի առաջ - 17:06 04-08-2024

ԱՄՆ-ում Թրամփի կողմից Կապիտոլիումը գրոհելու ենթադրյալ փորձի վերաբերյալ դատական լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դաշնային դատարանը օգոստոսի 16-ին դատավարություն է նշանակել 2021թ. հունվարին Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով։
Այս մասին ասվում է դատավոր Տանյա Չաթքենի՝ հրապարակած գրավոր հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ հանդիպումը կանցկացվի ստատուսային լսումների ձևաչափով, իսկ ամբաստանյալի ներկա գտնվելու պահանջը վերացվում է:

Գործը կասեցվել էր փետրվարին՝ մինչ վերաքննիչ դատարանը քննում էր, թե արդյոք Թրամփը անձեռնմխելի է իրավական հետապնդումից այն գործողությունների համար, որոնք նա կատարել է որպես նախագահ:

Հուլիսի 1-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Թրամփն ունի մասնակի անձեռնմխելիություն, որը վերաբերում է միայն ծառայողական պարտականություններից բխող գործողություններին։
Նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ մայրաքաղաքային շրջանային դատարանը գործի վերաբերյալ վերջնական որոշում չի ակնկալում։ Չաթքենը նախկինում մերժել էր գործը հետաձգելու Թրամփի փորձերը, սակայն Գերագույն դատարանի որոշումը խաթարել է դատավարության ժամանակացույցը:

«Դատարանը լրացուցիչ ժամկետներ կսահմանի 2024 թվականի օգոստոսի 16-ին կայանալիք ստատուսային լսումներից հետո»,- նշել է դատավորը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը