Արտաքին 2 տարի առաջ - 16:40 04-08-2024

Թուրքիայում մոտոցիկլետը վրաերթի է ենթարկել ռուս կնոջն ու նրա դստերը

Թուրքական Ալանիայում մոտոցիկլետը հետիոտնային անցումում վրաերթի է ենթարկել ռուս կնոջն ու նրա դստերը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրում է Yeni Alanya թերթը։

«Կիրակի գիշերը մեծ արագությամբ ընթացող մոտոցիկլետը Կըզլար Պինարիի տարածքում հետիոտնային անցումում վրաերթի է ենթարկել ռուս կնոջն ու նրա դստերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կինը ծանր վիրավորվել է։

Տարածքի բնակիչները թերթին պատմել են, որ մոտոցիկլավարները ամեն օր գիշերը մրցում են կազմակերպում։