Ներքին 2 տարի առաջ - 17:20 02-08-2024

«Ինեկոբանկը» հունիսի աշխատավարձերը դեռ չի փոխանցել․ բանկից հերքում են 

«Մարդիկ արդեն հուլիս ամսվա աշխատավարձն են ստանում, սակայն մենք հունիս ամսվա աշխատավարձերը դեռ չենք ստացել։ Ընդ որում ո՛չ վարկ ունենք, ո՛չ ԴԱՀԿ, որ մտածենք գումար են պահել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Շուրջ երկու շաբաթ է բուռն կերպով քննարկվում է Ինեկոբանկի փոխանցումների հետ կապված խնդիրը։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև Ինեկոբանկի զանգերի կենտրոնի աշխատակիցներից մեկի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց պտտվող լուրերը ասելով, որ բանկում որևէ ընդհանուր խնդիր չի արտացոլվում հաշիվների մուտքի հետ կապված․

«Թե՛ միջբանկային, թե՛ քարտից քարտ փոխանցումների հետ կապված։ Ոչ մուտքերի, ոչ փոխանցումների խնդիր չի արտացոլվում, որևէ խնդիր և բողոքներ չունենք։ Բանկում այդպիսի խնդիր առկա չէ»,-հայտնում են Ինեկոբանկից։

Ուշագրավ է այն, որ հստակ ահազանգերի ֆոնին բանկը հերքում է տեղեկությունները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Oragir.News-ը ևս ահազանգ էր ստացել բանկի փոխանցումներրի խափանումների հետ կապված։

Քաղաքացին ահազանգում էր, որ ամսի 8-ից 15-ը աշխատավարձերի փոխանցման օր է, սակայն գործատուն չի կարող փոխանցել, քանի որ հարկայինից իր վրա տուգանք կգա: Ի վերջո գործատուն աշխատավարձը փոխանցել է, բայց Ինեկոբանկը քարտին չի նստեցնում։

Նշենք, որ խնդրի մասին բազմաթիվ գրառումներ կան նաև սոցիալական տարբեր կայքերում:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի