Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:20 31-07-2024

Կենտրոնական Ասիայի երկրներն ավելի քիչ կախվածություն կունենան ՌԴ-ից և Չինաստանից, եթե Հայաստանի և Ադրբեջանի տարածքով բացվի նոր երթուղի. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի դիտարկմամբ՝ եթե հաջողվի բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա Կենտրոնական Ասիայի երկրները շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ հնարավորություն կունենան մուտք գործելու համաշխարհային շուկաներ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նա կարևորել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հանգամանքը․

«Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ հնարավորություն մուտք գործելու համաշխարհային շուկաներ»,- նշել է Օ՛Բրայենը՝ հավելելով, որ այս ամենի նպատակն այն է, որ պետությունները կարողանան ինքնուրույն որոշել դեպի միջազգային շուկաներ դուրս գալու ուղիները։

Ջեյմս Օ՛Բրայենն անդրադարձել է նաև դիտարկմանը, որ վերջին տարիներին Ադրբեջանն ուժի միջոցով գրավել է Հայաստանի սահմանային որոշ տարածքներ, ինչի հետևանքով վերջինս այժմ բախվում է անվտանգային սպառնալիքների։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորել է Հայաստանի անվտանգությունը, ինչի իրականացումը, սակայն, ձախողել է, քանի որ դրանից հետո Ադրբեջանը կարողացել է ռազմական գործողությունների միջոցով վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի հարակից որոշ շրջանների նկատմամբ։

Օ՛Բրայենը նշել է, որ որպես այս ամենի արդյունք՝ Հայաստանի բնակչությունը փոխել է իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։ Նա նաև հավելել է, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին, որպեսզի վերջինս դուրս բերի իր սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ խաղաղությանն ուղղված ջանքերին՝ կարծիք հայտնելով, որ ինչպես Երևանն, այնպես էլ Բաքուն հիասթափված են իրենց հարաբերությունների կարգավորման գործում ՌԴ-ի ներգրավվածությունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի