Մամուլ 2 տարի առաջ - 14:30 31-07-2024

Անահիտ Ավանեսյանն առաջիկայում պաշտոնա՞նկ կարվի․ Աղազարյանը տեղյակ չէ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մամուլն այսօր գրել էր, որ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը։ Նշվել էր, որ տևական ժամանակ է, ինչ իշխանությունները դժգոհ են Ավանեսյանի աշխատանքից, փորձում են գտնել այնպիսի մեկին, ով կփոխարինի մասնագիտությամբ իրավաբան առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպչին՝ նախարարին։

Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ նախօրեին կայացած նիստի ժամանակ Ավանեսյանին փոխարինողի պաշտոնում քննարկվել է վերջինիս տեղակալ Լևոն Հակոբյանի թեկնածությունը։

Oragir.News-ը տեղեկատվության իսկությունը փորձեց ճշտել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով թեև արձակուրդում էր, սակայն մեզ թույլ տվեց իր արձակուրդը «խանգարել»՝ համաձայնելով պատասխանել մեր հարցերին։

Հովիկ Աղազարյանը նշեց, որ տեղյակ չէ՝ Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկության հարցը քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ։

Պատգամավորն ասաց, որ ինքը իշխող կուսակցության վարչության անդամ չէ, իսկ խմբակցության ներսում նման հարց չի քննարկվել։ «Կարողա պատահի՝ ինչ-որ տեղ քննարկվել է, բայց համենայնդեպս այնտեղ, որտեղ ես ներկայացված եմ, այդ հարցը չի քննարկվել»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե անձամբ ինչպե՞ս է գնահատում Անահիտ Ավանեսյանի աշխատանքը՝ Աղազարյանը պատասխանեց, որ նախարարի հետ իր միակ անհամաձայնությունը առողջապահության համապարփակ ապահովագրության նախագծում առկա մի սկզբունքի շուրջ է․ «Ինքը [Ավանեսյանը-խմբ․] գտնում է, որ պետք է պետական ապահովագրական հիմնադրամ լինի, իսկ ես կարծում եմ, որ պետք է և՛ պետական լինի, և՛ մասնավոր։ Ընդհանուր առմամբ, մնացածը, որքան ես հասկանում եմ իհարկե, ես նորմալ եմ վերաբերվում իր աշխատանքին»։

Oragir.News-ը պատգամավորից հետաքրքրվեց նաև, թե իշխանական խմբակցության ներսում Ավանեսյանի աշխատանքի հետ կապված դժգոհություններ կա՞ն, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Աղազարյանն ասաց, որ նման դժգոհություններ չի լսել, դրանց առիթը չի եղել։

Իշխանական պատգամավորը նորմալ է վերաբերվում, որ մամուլում նման տեղեկություններ են տարածվում՝ նշելով, որ դրանք պարբերաբար լինում են։ «Կարող է պատահի, որ մեկը դիտավորյալ է դրանք շրջանառության մեջ դնում, մյուսը՝ չուզողություն է անում, նման բաներին չպետք է լուրջ վերաբերվել»,- ասաց պատգամավորը։

Հովիկ Աղազարյանը հավելեց, որ ներկայիս փոխնախարար Լևոն Հակոբյանի հետ շփվելու առիթ չի ունեցել և նրա գործունեության վերաբերյալ գնահատական չի կարող տալ։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում