Ներքին 2 տարի առաջ - 18:38 29-07-2024

Երևանում բախվել են «Jeep» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-23:30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» մայրուղու Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 2/2 հասցեի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Համլետ Մելքոնյանի վարած «Jeep» մակնիշի և 19-ամյա Նարեկ Աքիլյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ն. Աքիլյանի ուղևոր 17-ամյա Գոռ Մ.-ն տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից Գոռ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Ն. Աքիլյանի մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Դավիթ Վանեսյանն ու 18-ամյա Էդմոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդներից Ն. Աքիլյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com