Սպորտ 2 տարի առաջ - 18:25 29-07-2024

Փարիզ-2024․ Նովակ Ջոկովիչը հաղթեց Ռաֆայել Նադալին

«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզում ընթացող 2024 թվականի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանի խաղում վստահորեն հաղթեց «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալին:

Հանդիպումը տևեց է 1 ժամ 44 րոպե Ջոկովիչը հաղթեց երկու սեթում՝ 6:1, 6:4 հաշվով։ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալն անցկացրեցին իրենց 60-րդ հոբելյանական հանդիպումը։ Սերբ թենիսիստն ամրապնդեց իր առավելությունը դեմ առ դեմ հանդիպումներում՝ 31-29։

Նշենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը կխաղա Դոմինիկ Կյոպֆեր (Գերմանիա) - Մատեո Առնալդի (Իտալիա) զույգի հաղթողի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը