Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 29-07-2024

Հայաստանն Ադրբեջանի հնարավոր ագրեսիային դիմակայելու և հաղթելու համար ոչինչ չի անում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանական կողմը վերջին շրջանում կրկին սկսել է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու, կամ այլ սադրիչ քայլեր ձեռնարկելու մեջ։

Այսօր էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե, իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի կվադոկոպտերը փորձել է հետախուզական թռիչքներ իրականացրել Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի վրա, սակայն այն հատուկ տեխնիկական միջոցներով կալանվել ու հեռացվել է տարածքից։ Ավելի ուշ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքեց այս հայտարարությունը՝ նշելով, որ հայկական կողմը սահմանագոտու հարավարևելյան հատվածում հետախուզական թռիչքներ չի իրականացրել։

Oragir.News-ը Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ Բաքվից վերջին շրջանում պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը վկայո՞ւմ է այն մասին, որ վերջինս նոր ագրեսիայի է պատրաստվում և նման կերպ դրա համար փորձում է հիմքեր ստեղծել, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ Ադրբեջանը երբեք էլ չի դադարեցրել նոր ագրեսիայի պատրաստվելը։ Նրա խոսքով՝ այստեղ ոչ մի նոր բան չկա, սա Ադրբեջանի հին ծրագրերի պլանային իրականացումն է։

Ադիբեկյանը շեշտում է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ցանկացած պահի ակնկալելի և սպասելի է։ «Այն պահից, երբ Հայաստանը կդադարի իր տարածքները շռայլաբար նվիրել Ադրբեջանին, ճիշտ նույն պահին վերջինս այդ տարածքները զավթելու է ռազմական ուժով։ Այստեղ կարևորն այն չէ, թե Ադրբեջանն ինչ ծրագրեր ունի և ինչ է պլանավորում անել, կարևորն այն է՝ Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել այդ ագրեսիային, հաղթել թշնամուն և այդ նպատակով ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց նա՝ նշելով Հայաստանի կողմից նման քայլեր չի տեսնում։

Oragir.News-ի հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ նախքան նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ի գագաթաժողովն Ադրբեջանն ագրեսիայի կդիմի՝ Ադիբեկյանը պատասխանեց՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանում այդ միջոցառումները կավարտեն ու նոր կսկսեն ակտիվ քայլեր ձեռնարկել։

«Դա (ագրեսիան՝ նախքան COP29-ը-խմբ․) կարող է խոչընդոտ հանդիսանալ Ադրբեջանի համար շատ կարևոր ու պատվավոր միջոցառում հյուրընկալելու գործում։ Ի դեմ, ասեմ՝ այդ միջոցառումը հյուրընկալելու պատիվը ու Ադրբեջանի փիար գործիքը ևս Հայաստանի Հանրապետության իշխանություններն են նվիրել Ադրբեջանին։ Սրանով պետք է հասկանալ՝ մենք ինչ իշխանություն և ում հետ գործ ունենք»,- շեշտում է նա։

Oragir.News-ի հարցին, թե Հայաստանն ի՞նչ պետք է անի այս սպառնալիքները չեզոքացնելու համար՝ ադրբեջանագետը հարցով պատասխանեց՝ Հայաստա՞նը, թե՞ Հայաստանի իշխանությունները, հավելեց՝ դրանք տարբեր բաներ են։

Ադիբեկյանը նշում է՝ եթե Հայաստանը նորմալ իշխանություններ ունենար, ապա վերջիններս արդեն 6 տարի պետք է պատրաստվեին պատերազմի, 2020 թվականին պետք է հաղթեին պատերազմում, իսկ պատերազմից հետո էլ ավելի ամրապնդեին Հայաստանի ռազմական պոտենցիալը։ «Ինչ պետք է անեն այս իշխանությունները՝ հրաժարական տան և լքեն այն տաքսիկ տեղերը, որոնք զբեցնում են մեր արյան և ապագայի հաշվին»,- եզրափակեց նա։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի