Արտաքին 2 տարի առաջ - 10:17 28-07-2024

Տոկիոյում կայացել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների 15 տարվա ընթացքում առաջին հանդիպումը

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության ղեկավարները կիրակի օրը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ խոստացել են ամրապնդել համագործակցությունը՝ զսպելու համար Հյուսիսային Կորեայի «միջուկային և հրթիռային սպառնալիքները», հաղորդում է CNN-ը: Փոխանցում է News.am-ը։

Եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել գրեթե մեկ տարի այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեք երկրների միջև կարևոր գագաթնաժողով անցկացրեց Քեմփ Դևիդում: Դա Ասիայում իր երկու առանցքային դաշնակիցների հետ կապերն ամրապնդելու Վաշինգտոնի փորձի մի մասն է:

Կիրակի օրը համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորու Կիհարան և Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը «հիշեցրեցին Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքները զսպելու համար անվտանգության եռակողմ համագործակցության ամրապնդման իրենց շարունակական հանձնառության մասին»։

Նրանք նաև «լուրջ մտահոգություն» են հայտնել Մոսկվայի և Փհենյանի միջև «աճող ռազմական և տնտեսական համագործակցության պարտավորությունների» վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ։

Բազմաթիվ կառավարություններ մեղադրում են Հյուսիսային Կորեային Ուկրաինայում իր պատերազմի համար Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ, և երկու հարևանները անցյալ ամիս ստորագրեցին նոր պաշտպանական պայմանագիր։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է