Ներքին 2 տարի առաջ - 22:20 26-07-2024

ՀՀ-ն հրաժարվո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից․ ԱԽ-ն տեղի է տվել Ալիևի հոխորտանքների առջև

ՀՀ Անվտանգության խորհրդի տարբեր ամիսների հաղորդագրությունների միջև անհամապատասխանություն կա։ Այս տարվա մայիսին տրված հաղորդագրության մեջ ամերիկացի պաշտոնյա Լուի Բոնոյի պաշտոնը նշվել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այնինչ նույն անձի պաշտոնը հուլիս ամսվա հաղորդագրության մեջ ներկայացվել է թերի՝ միայն ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական։

Նշանակում է, որ ՀՀ պետական կառույցները, անսալով Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին, հերթական զիջում են անում դիվանագիտական մակարդակում։ Ալիևը բազմիցս պահանջել, որ ՀՀ-ն համաձայնի ԵԱՀԿ Մինսկի ձևաչափի լուծարմանը։

Նման վարքագիծը զարմանալի չէ․ չէ՞ որ առաջին դեմքի մակարդակով մեր երկիրը կատարում է Ալիևի պահանջները։ Մի քանի նախադասություն այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը ենթակա է փոփոխման, և Նիկոլ Փաշինյանն անմիջապես հանդես եկավ նման նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի