Արտաքին 2 տարի առաջ - 18:00 26-07-2024

Հարիսը ԱՄՆ-ի համար հրաշալի նախագահ կլինի․ Բարաք և Միշել Օբամաներն աջակցություն են հայտնել Քամալա Հարիսին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախկին նախագահ Բարաք Օբաման և կինը՝ նախկին առաջին տիկին Միշել Օբաման իրենց աջակցությունն են հայտնել գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, ով հավանկում է փոխարինել Ջո Բայդենին։ Այս մասին Բարաք Օբաման գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Օբաման հույս է հայտնել, որ երկրի բնակչությունը նույնպես կաջակցի Քամալա Հարիսի թեկնածությանը։

«Այս շաբաթվա սկզբին ես և Միշելը զանգահարեցինք մեր ընկերոջը՝ Քամալա Հարիսին: Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:

Հատկանշական է, որ նախքան Ջո Բայդենի երեկվա ելույթը, որում վերջինս անդրադարձել էր նախագահական ընտրապայքարը լքելու պատճառներին, խուսափում էր Հարիսին հրապարակային աջակցություն հայտնելուց, որպեսզի վերջինս չստվերի գործող նախագահի հեղինակությունը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ջո Բայդենը լքեց նախագահական ընտրապայքարը, գործող փոխնախագահ Քամալա Հարիսը դարձավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի գլխավոր հավակնորդը, վերջինս արդեն հավաքել է նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ թվով պատվիրակների աջակցությունը։ Թեկնածուի վերջնական առաջադրումը տեղի կունենա օգոստոսի 19-22-ը Չիկագոյում կայանալիք համագումարի ժամանակ։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին, որում կպայքարեն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով արդեն պաշտոնապես առաջադրվել է որպես Հանրապետական կուսակցության թեկնածու և Քամալա Հարիսը։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը