Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 22:09 24-07-2024

Ստից ճաքից օրերով խմելու ջուրը հոսում է․ հարցում՝ ջրի կորստի մասին

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը օրեր առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել էր, որ չնայած առատ պաշարներին ու մեծաթիվ աղբյուրներին՝ Երևանում խմելու ջրի սուր խնդիր է հասունանում, քանի որ խմելու ջրի 65 տոկոսը կորչում է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հավատո՞ւմ են, որ Երևանում խմելու ջրի 65%-ը կորչում է։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ հավատում են, թե խմելու ջրի 65%-ը կորչում է, քանի որ մարդիկ անփույթ են։

Մի տղամարդ էլ այսպես պատասխանեց մեր հարցի․ «Այո՛, հավատում եմ։ Խողովակները փչացած են, մագիստրալ չկա, ստից ճաքից օրերով ջուրը հոսում է, մեղավորը «Վեոլիա ջուր»-ն է․․․ Ախմախ կազմակերպություն է»։

Մի կին էլ բողոքեց ջրից․ «Ջրի որակը սարսափելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է