Օրակարգ․ Հայաստանից դիմադրության չբախվելով՝ Ադրբեջանը նորանոր պահանջներ է հորինում․ Աննա Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Աննա Կարապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից ներկայացվող նորանոր պահանջների, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի, դրա վրա ԱՄՆ նախագահական ընտրությունների ազդեցության, ԵՄ-ի կողմից ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցով բանակցություններ սկսելու առաջարկի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աննա Կարապետյանը շեշտեց՝ Հայաստանից դիմադրության չբախվելով՝ Ադրբեջանը նորանոր պահանջներ է հորինում։ «Պետք է արձանագրենք, որ Բաքուն շարժվում է նորանոր ցանկություններ հորինելու և այդ ցանկությունները Հայաստանին պարտադրելու քաղաքականությամբ, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն բավարարում են այդ պահանջները, այլ նաև սկսում են համոզել սեփական հասարակությանը, որ դա միակ ճիշտ ճանապարհն է, դրան այլընտրանք չկա և այլն»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև նկատեց՝ անգամ պաղաղության պայմանագրի ստորագրումն իրական խաղաղություն չի ապահովելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում