Արտաքին 2 տարի առաջ - 14:30 23-07-2024

Մզկիթի վերածվելուց հետո Սուրբ Սոֆիայի տաճարը շուրջ 25 մլն այցելու է ունեցել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվող Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց հետո նախորդ 4 տարվա ընթացքում շուրջ 25 մլն այցելու է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը գրավիչ վայր է ինչպես տեղացիների այնպես էլ Ստամբուլ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների համար։

Հիշեցնենք, որ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, հիմնադրվել է 537 թվականին՝ բյուզանդական Հուստինիանոս 1-ին կայսեր կողմից։ Հիմադրումից հետո մինչև 1453 թվականը, երբ թուրքական զորքերը գրավել են Կոստանդնուպոլիսը, տաճարը վերածվել է մզկիթի և այդ կարգավիճակում գործել մինչև 1931 թվականը։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի առաջարկով և կառավարության որոշմամբ 1935 թվականին տաճարը վերածվել է թանգարանի, սակայն 2020 թվականի հուլիսի 24-ին ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով տաճարը կրկին վերածվեց մզկիթի։

Թանգարանի կարգավիճակով գործելու 85 տարում Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու քննարկումները պարբերաբար օրակարգ են եկել: Թուրքիայի նախագահ Էրդողանը քանիցս շահարկել է այս հարցը Հունաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, հիշատակել իր նախընտրական խոստումներում:

Թուրքիայում քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը այս հարցում մեծապես աջակցում է նախագահին և կարծում, որ «Այա Սոֆիան թուրքերին է թրի իրավունքով»:

Մզկիթի վերածվելուց տաճարի մուտքն ազատ էր նաև այնտեղ այցելող զբոսաշրջիկների համար, սակայն Թուրքիայի կառավարության որոշմամբ այս տարվա հունվարից զբոսաշրջիկների, այդ թվում մուսուլմանների համար այն դարձավ վճարովի՝ 25 եվրոյին համարժեք թուրքական լիրա։

Թուրքական պետական լրատվամիջոցը հրապարակմանը կից լուսանկարներ է հրապարակել նաև տաճարի ներսից, որոնք ներկայացնում ենք ստորև․









Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի