Ուղիղ եթեր
Օտարերկրացիների համար Սուրբ Սոֆիայի տաճար այցելությունը դարձել է վճարովի
copy image url

Օտարերկրացիների համար Սուրբ Սոֆիայի տաճար այցելությունը դարձել է վճարովի

Արտաքին 1 տարի առաջ - 14:30 16-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթի (Սուրբ Սոֆիայի տաճար-խմբ.) այցելություններն այսուհետ օտարերկրյա զբոսաշրջիկների համար կլինեն վճարովի։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ տաճարի մուտքի արժեք կկազմի 25 եվրո։ Նոր կանոնները գործում են հունվարի 15-ից։

Զբոսաշրջիկների համար Սուրբ Սոֆիայի տաճար մուտքը կկազմակերպվի հարավային ճեմասրահից՝ պատկերասրահի և բյուզանդական խճանկարի հարկը այցելելու համար։ Այցելուների համար մշակվել է բջջային աուդիոուղեկցող՝ 23 լեզուներով։ Ցանկության դեպքում նրանք կարող են ստանալ ականջակալներ և ինքնուրույն շրջել տաճարով։

Միևնույն ժամանակ Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր գալիս են տաճար աղոթելու համար, մուտքն անվճար է։ Թուրքիայի զբոսաշրջության նախարարության փոխանցմամբ՝ մզկիթ այցելության նոր կանոնները թույլ կտան վերացնել հերթերը, ինչպես նաև պլանավորել այնտեղ իրականացվող վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսր Հուստինիանոս 1-ինի հրամանով։ 1453 թվականին Ստամբուլի գրավումից հետո տաճարը շուրջ 5 դար գործել է մզկիթի կարգավիճակով, իսկ 1936 թվականին Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն այն վերածեց թանգարանի։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020թ. հուլիսին հրամանագիր ստորագրեց, որի համաձայն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին վերածվեց մզկիթի և հենց այդ ժամանակ էլ այցելությունները դարձել էին անվճար։



Ամենից շատ դիտված

23:43 Իշխանական վերնախավը Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը
22:45 Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել ու քահանայից կադաստրի թուղթ ուզել
15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
21:58 «Գարաժ մոլում» երեխա է ծեծի ենթարկվել
08:58 Հերթական գրառումը. ում է սպառնում Նիկոլ Փաշինյանը
15:56 Սահմանին ջոկատներ են կանգնած, ռազմարդյունաբերությունը չունի կայացած պրոդուկտ, և օրակարգ են մտցնում հոգևորականների կուսակրոնության հարցը
14:47 Կամ Փաշինյանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, կամ դա քննարկում են՝ առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու
10:36 15-ամյա տղան գողացել է հոր մեքենան, սակայն չի կարողացել կառավարել այն
19:52 Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել
16:57 Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին