Ներքին 2 տարի առաջ - 14:05 23-07-2024

ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանն առցանց աշխատանքային հանդիպում է անցկացրել Europris-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը հուլիսի 22-ին առցանց հանդիպում է ունեցել Europris-ի (Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպություն) գործադիր տնօրեն Գուստավ Տալվինգի և հաղորդակցության ղեկավար Բրոդի Բեյվիջի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, կապիտան Ռաֆայել Հարությունյանը։

Եվրոպական գործընկերները ներկայացրել են Կազմակերպության նպատակները, առաքելությունը, տեսլականն ու արժեքները, ինչպես նաև՝ իրենց ակնկալիքները Հայաստանից որպես կառույցի լիիրավ անդամ։

Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը նախ՝ շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, ապա՝ հույս հայտնել, որ ակտիվ համագործակցությունը Կազմակերպության հետ նոր ընթացք կհաղորդի Հայաստանի քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հանդիսանում է Europris-ի անդամ։ Կառույցին, բացի Հայաստանից, անդամակցում են Եվրոպայի խորհրդի ևս 39 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ։ Europris-ին անդամակցությունը տալիս է մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հասանելիություն առցանց ծառայություններին ու համակարգերին, ինչպիսիք են EPIS-ը (եվրոպական բանտային տեղեկատվական համակարգ) և KMS-ն (գիտելիքների կառավարման համակարգ), լավագույն փորձի և տեղեկատվության փոխանակում, փորձագիտական աջակցության տրամադրում և այլն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում