Ներքին 2 տարի առաջ - 11:31 23-07-2024

«Քոբրեյն» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը 4-րդ Labship ծրագիրն է իրականացրել

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից նախաձեռնած 4-րդ Labship ծրագիրն արդեն իրականություն է: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջը։

«Ծրագրին դիմած 26 ուսանողներից ընտրվեցին 6-ը՝ ներկայացված CV-ի հիման վրա և հարցազրույցի միջոցով։

Մասնակիցները անցան երկշաբաթյա ինտենսիվ կուրս «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի 4 լաբորատորիաներում։ Փորձարարական աշխատանքներից առաջ ուսանողներին ներկայացվել է 5 դասախոսություն յուրաքանչյուր մեթոդի վերաբերյալ։

Այս տարի առաձնահատուկ ուշադրություն է դարձվել կենդանիների հետ աշխատելու էթիկական նորմերին։

ԵՊԲՀ ուսանողներին միացել էին Brain Bee օլիմպիադայի առաջին երեք տեղը զբաղեցրած աշակերտները։

Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ուսանողների հետ հավասար նրանք հաղթահարեցին իրենց առաջ դրված բոլոր խնդիրները։

Ծրագրի ավարտին ուսանողները և աշակերտները հաջողությամբ հանձնել են գրավոր հարցում և ստացել հավաստագրեր։

Հավաստագրերի հանձնման ժամանակ մեզ էին միացել նաև UWS Դիլիջան միջազգային դպրոցի մեր գործընկերները, որոնց հետ միասին կազմակերպել էինք Brain Bee Armenia մրցույթը։

Labship-4-ին զուգահեռ առաջին անգամ իրականցվել է Labship LevelUp ծրագիրը՝ միայն նախորդ տարիների մասնակիցների համար, որի մանրամասները և արդյուքները կներկայացնենք շուտով»,- ասվում է ԵՊԲՀ-ի տարածած գրառման մեջ։