Միտք 2 տարի առաջ - 09:02 22-07-2024

Ցտեսություն ծերուկ Բայդեն, ողջույն տիկին Հարիս

Բայդենն, իրոք, ծեր էր, հաճախ էր շփոթվում, չէր կարողանում խոսքն ավարտել։ Դա արտահայտվեց Թրամփի հետ բանավեճի ընթացքում։ Իսկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ նա Զելենսկուն սխալմամբ անվանեց պարոն Պուտին։ Թիմում հասկանում էին, որ Բայդենը հաղթող թեկնածու չէ։ Չնայած՝ նա հարուստ քաղաքական կենսագրություն և փորձառություն ունի, բայց տարիքն իրենն ասում է։ Եվ պետք էր պատրվակ, որ նա լքի պայքարը։ Այդպիսի պատրվակ չէր կարող համարվել ծերությունը կամ հիվանդությունը։ Այն պետք է լիներ քաղաքական որոշում։ Այսինքն՝ ինչքան էլ Ամերիկայի քաղաքական համակարգն անձնակենտրոն է, իրականում՝ որոշումներն ընդունվում են ողջամտրորեն, թիմային քննարկումների արդյունքում։ Այդպիսի որոշում էր նաև Բայդենին մեկ այլ թկենածուով փոխարինելու որոշումը։ Ի՞նչ ընթացք կստանա ընտրապայքարն առաջիկայում, և ի՞նչ դաս կարելի է քաղել դեմոկրատների այս մոտեցումից։

Դեռ 2021-ին ասում էին, որ իրականում ծերուկ Բայդենը չի կառավարում Ամերիկան, այլ փոխանախագահ Քամալա Հարիսը։ Այս ասեկոսեն ֆեմինիստական կամ սևական հորինվածք չէ։ Իրականում՝ Հարիսը մեծ ազդեցություն ունի դեմոկարտների ճամբարում և Սպիտակ տանը։ Եվ պատահական չէր, որ երբ հուլիսի 21-ի երեկոյան Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին, ձեռքի հետ տվեց նաև նրա անունը, գովելով վերջինիս աշխատանքը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։ Սա հիմք տվեց ենթադրելու, որ դեմոկրատների թեկնածուն լինելու է հենց նա։

Բայդենի հրաժարականն առնչվում է Հայաստանին։ ԱՄՆ-ն գերտերություն է, նրա վարքից է կախված աշխարհակարգի, միջազգային անվտանգության վերաբերյալ հարցերն, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության ընթանցքն ու կարգավորումը։ ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքի հետ հույսեր են կապում ոչ միայն ՀՀ-ում, այլև մեր հարևան երկրներում։ Մասնավորապես՝ Ռուսաստանը հույս ունի, որ Թրամփի հաղթանակի պարագայում կարող է վերականգնել իր ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում, հաստատել իր իրավունքները Ուկրաինայի բռնազավթված տարածքներում, զավթել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» և այլն։ Այս համատեքստում Բայդենի հրաժարականը մեծ ոգևորություն է առաջացրել հայ եվրասկեպտիկների մոտ։ Սակայն պայքարը դեռ առջևում է։ Եվ այն, ենթադրաբար, լինելու անհավասար ու էքսցենտրիկ։

Վարկած է շրջանառվում, թե Բայդենի դուրս գալը ծրագրված էր վաղօրոք։ Նրա թեկնածությունը խայծ էր հանրապետականների համար, որոնք իրենց ընտրարշավը կառուցել են հակաբայդենական նարատիվներով։ Բայդենն ու Թրամփը գրեթե նույն տարիքի են և հավասար մրցակիցներ էին համարվում։ Ամերիկացին ընտրելու էր երկու ծերուկներից մեկին։ Իսկ հիմա դեմոկրատները առաջադրելու են համեմատաբար երիտասարդ թեկնածուի։ Ստեղծվելու է անհավասար պայքար։ Ամերկացին կարող է ընտրություն կատարել նաև տարիքային առումով և ընտրել համեմատաբար երիտասարդին։

Նախկինում սենատոր Քամալա Հարիսը բազմաթիվ անհարմար հարցեր է տվել Թրամփին և քննադատել նրան։ Այս նախապատմությունը հիմք է տալիս ենթադրելու, որ եթե դեմոկրատները շեշտը դնեն նախընտրական բանավեճերում հաղթելու վրա, ապա թեկնածու կառաջադրվի Քամալա Հարիսը։ Նա նաև մեծ ժողովրդականություն ունի ոչ միայն աֆրոամերիկացիների, այլև հնդկացիների շրջանում, քանի որ նրա մայրը հնդկացի է։ Հարիսը նաև մեծ հեղինակություն ունի դեմոկրատների թիմում։ Քանի որ ծերուկ Բայդենի փոխարեն իրականում նա է աշխատել Սպիտակ տանը, ապա վերջին 4 տարիներին ԱՄՆ-ի վարած կուրսը կարող է լավագույնս շարունակել Հարիսը։ Այս առումով՝ աշխարհում Ամերիկայի կուրսի պահպանման հետ հույսեր կապողների, այդ թվում՝ ՔՊ-ականների հայացքներն այսօր սևեռված են տիկին Հարիսի վրա։

Այսպիսի շրջադարձն ուշագրավ է նաև հայ քաղաքական համայնքի համար։ Մեզ մոտ 2012-ին Լևոն Տեր Պետրոսյանը հայտարարեց, որ 68 տարեկան է և չի մասնակցելու 2013-ի նախագահական ընտրապայքարին։ Դրանից հետո թիմում չհայտնվեց մեկը, որ շարունակեր պայքարը։ Այս առումով՝ օրինակելի են նաև դեմոկրատների ներթիմային քննադատություններն ու ներուժի ցուցադրումը։ Եթե, իրոք, Բայդենին Հարիսով փոխարինելը ընտրական հնարք է, և այն դրական արդյունք տա ու հաղթանակ բերի դեմոկրատներին, ապա կարելի է նույնպիսի հնարք կիրառել մեզ մոտ ԱԺ ընտրություններում։ Օրինակ՝ կարելի է մրցակիցների ուշադրությունը սևեռել ծեր թեկնածուի վրա, հետո պայքարի կեսից նրան փոխարինել համեմատաբար երիտասարդով, հաղթել ու Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում