Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:00 20-04-2024

Դու մեր մարդը չես, ցտեսություն. Գյումրիի 3101 փոստային բաժանմունքի ղեկավարի նկատմամբ սպառնալիքները շարունակվում են

Օրերս Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի «ՀայՓոստի» բաժանմունքի ղեկավարի Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, որ իրեն ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել՝ առանց որևէ հիմքի։ Այսօր Գագիկ Հարթենյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ մանրամասն ներկայացրել է եղելությունը և հայտնել իր հետագա գործունեությունների մասին։Նշենք որ Գյումրիի 3101 փոստային բաժանմունքի ղեկավար Գագիկ Հարթենյանի աշխատանքային պարտականությունները ժամանակավոր դադարեցվել են(1 ամսով): Հարթենյանը իր անձին ուղղված գործողությունները որակում է, որպես թիրախավորում։

«Այսինքն`դու մեր մարդը չես, ցտեսություն եղբայր։Իրենց պետք են մարդիկ,ովքեր իրենց կամքը կկատարեն, կենթարկվեն իրենց։Իրենց պետք է այնպիսի կադր, որը լինի կառավարելի, ոչ բանիմաց»,-ասում է 3101 փոստային բաժանմունքի ղեկավարը։

Գագիկ Հարթենյանը փոստային համակարգում է արդեն 24 տարի, իսկ 16 տարի արդեն ղեկավարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Շիրակի մարզի պատասխանատու է նշանակվել մեկը, ով եղել է նախկին ՀԷՑ արենդատոր` Սերյոժա Շահնազարյան անվամբ, ով համակարգի հետ ընդհանրապես կապ չունեցող և կառավարման փորձ չունեցող մեկն է։ Ըստ Հարթենյանի եկած-չեկած ամեն ինչ արել է, որպեսզի պարալիզացնի 3101 փոստային բաժանմունքի գործունեությունը, ինչը բաժանմունքի ղեկավարի համար կարող էր լուրջ խնդիրներ ստեղծել։

Գագիկ Հարթենյանն ասում է, որ իր դեմ գործողությունները սկսվել են 6-7 ամիս առաջ,
Սերյոժա Շահնազարյանի քույրը Գյումրիի 3101 բաժանմունքում է աշխատում: Հարթենյանի խոսքով՝ Շահնազարյանը քրոջ միջոցով փորձում է իրեն հեռացնել համակարգից:

Հարթենյանն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում:

«Սկսում են մեր «Հայփոստը» քաղաքականացնել. ցավ եմ ապրում դրա համար։Այստեղ քաղաքական միտում կա, արդեն երևի թե ուզում են քաղաքականացնել համակարգը, իշխանական կուսակցությունից ինչ-որ մեկին բերեն, որը համոզմունքներ ունենալով կամ չունենալով՝ ենթարկվի իրենց»,-շարունակում է Գագիկ Հարթենյանը։

3101 փոստային բաժանմունքի ղեկավարին սպառնացել են աշխատանքից ազատման դիմում գրել, բայց որպես այդպիսին հիմնավորում չի ներկայացվել։ Գագիկ Հարթենյանը այս ամենը որակում է թիրախավորում իր անձի նկատմամբ։

Գագիկ Հարթենյանն ասում է. «Եթե իրենք հիմքեր ունենային, ոչ թե մեկ ամսով կդադարեցնեին իմ լիազորությունները, այլ անմիջապես իմ ազատման հրամանը կտային, եթե ձեռքի տակ ունենային փաստեր, իմ ազատման հրամանն անմիջապես կտային, ոչ թե մեկ ամսով կդադարեցնեին իմ լիազորությունները»,- շարունակում է 3101 փոստային բաժանմունքի ղեկավարը։

Գագիկ Հարթենյանն ասում է, որ մինչև վերջ պայքարելու է իր իրավունքների համար, որովհետև ինքը շատ լավ է տիրապետում իր գործին։




Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ