Արտաքին 2 տարի առաջ - 16:36 21-07-2024

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Չինաստան-Իրան և Իրան-Չինաստան բեռնարկղային գնացքները վերսկսել են երթևեկությունը Թեհրանից հարավ գտնվող Իսլամշահր քաղաքում գտնվող Ափրին չոր նավահանգստով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA-ն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին հուլիսի 21-ին ելույթ է ունեցել շարժման վերսկսման արարողության ժամանակ:

Նա Իրանը բնութագրել է որպես Չինաստանից դեպի Եվրամիություն բեռների տեղափոխման արագ և անվտանգ ուղի:

Բացման արարողության ժամանակ շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը:

Սալեհին ասել է, որ բեռնարկղային գնացքները Չինաստան կուղևորվեն բարեկամ և հարևան երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքով։

Չինական բեռնարկղային գնացքը Իրան է մեկնել մոտ 10 օր առաջ, ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա