Ներքին 2 տարի առաջ - 17:24 18-07-2024

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված գործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին։ Սա կարևոր քայլ է մասնավոր – պետություն գործակցության համատեքստում, ինչպես նաև երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման տեսանկյունից:

Դասընթացին կարող են մասնակցել Web3 ոլորտով հետաքրքրվող բոլոր անձինք։

Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և շաբաթական երկու անգամ կմասնակցեն հանդիպումներին։ Դասընթացները կվարեն Web3-ում միջազգային փորձ ունեցող մասնագետներ․ մասնավորապես՝ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը, Fastex-ի իրավաբան Արփինե Սարատիկյանը, Fastex-ին խորհրդատվական ծառայություններ մատուցող Արամ Ջիվանյանը, Bahamut բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը, Fasttoken բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը և Fastex-ի
համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանը։

Երկու ամսվա ընթացքում դասընթացավարները կանդրադառնան բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և բլոկչեյն լուծումների կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտի առկա օրենսդրական կարգավորումներին։ Ի լրումն հիմնական դասընթացավարներից ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև հրավիրված բանախոսներին։

Նախագրանցումների փուլը մեկնարկել է ս․թ․ հուլիսի 15-ից։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան թվային՝ NFT հավաստագրեր։

Դասընթացների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ի և ԵՊՀ-ի սոցիալական հարթակների էջերին։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին