Ներքին 2 տարի առաջ - 20:07 17-07-2024

Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի հետ շրջել է ենթակա զորամասերում, եղել լսարաններում, որտեղ մասնագիտաական պարապմունքներ անցկացնող զինծառայողներից հետաքրքրվել է նրանց առօրյայով, կենցաղային հարցերով, որոնց վերաբերյալ լսել է նրանց կարծիքը։

ՆԳ նախարարը, բարձր գնահատելով զինծառայողների նվիրումն ու պատրաստակամությունը, կարևորել է նրանց գաղափարական պատրաստվածությունը, խրախուսել ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնի համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու ատեստավորմանը մասնակցության ակտիվությունը։

Վահե Ղազարյանը եղել է նաև Ոստիկանության զորքերի՝ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող սենյակում, ծաղիկներ խոնարհել նրանց հուշակոթողին։

ՆԳՆ ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս է հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակվեն կատարվել նույն ոգով և պատասխանատվությամբ։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին